Ի՞նչ կապ ունի Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Վաղարշապատի ընտրություններում մեծ թվով ձայներ տարած ընդդիմադիր դաշինքի անդամների խուզարկությունների հետ


Ի՞նչ կապ ունի Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Վաղարշապատի ընտրություններում մեծ թվով ձայներ տարած ընդդիմադիր դաշինքի անդամների խուզարկությունների հետ
Նոյեմբեր 17 20:35 2025

Վաղարշապատ համայնքի ընտրություններում ձայների քանակով երկրորդ տեղում գտնվող «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում։ Այդ մասին ԶԼՄ-ներին Հակակոռուպցիոն կոմիտեից են հայտնել։

Նշել են.

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություններ են ընթանում  «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում։