Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգեց գործարար Սամվել Կարապետյանի կալանքը:
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել։ Ավելացվել է ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Նրա նկատմամբ հետապնդումները սկսել են եկեղեցուն աջակցող հարցազրույցից հետո։










