Թող իշխանությունը Սամվել Կարապետյանի արածի 2 տոկոսն անի, հետո համեմատվեն. Անաստաս Իսրայելյան


Թող իշխանությունը Սամվել Կարապետյանի արածի 2 տոկոսն անի, հետո համեմատվեն. Անաստաս Իսրայելյան
Նոյեմբեր 17 17:30 2025

 Պետք է իշխանություններին ցույց տանք, որ պայքարելու ենք ու պայքարը շարունակվելու է այնքան,  միչև հայի արժանապատվությունը վերականգնենք, լրագրողների հետ զրույցում ասաց  արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը։

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ նա նշեց, որ նմանատիպ շինծու գործողությունները ժամանակավոր են.«Այս տեսակ մարդկանց կամքի ուժին մենք վստահ ենք։ Վերջնական հաղթանակը Հայաստանում հայի իրավունքների վերականգնումն է, ամրապնդելն է։ Երբ կհաղթենք ներքին թշնամուն, կանցնենք արտաքին թշնամուն»։

 Իսրայելյանի խոսքով՝ այսօր ՀՀ-ում պայքարի ոգի չի տեսնում.«Ամեն մի հայ պետք է ներգրավված լինի այս պրոցեսների մեջ, քանի որ դա յուրաքանչյուրի պատվի  հարցն է։ Սա բողոք չէ, սա պայքար է՝ հայ լինելու համար։ Իշխանությունները թող Սամվել Կարապետյանի արածի 2 տոկոսն անեն, նոր համեմատվեն նրա հետ»։