Բանաստեղծ, «Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի համայնքապետի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանը շնորհակալություն է հայտնում իրեն վստահողներին.
«Բարի լույս, իմ Վաղարշապատ։
Բարի լույս, սիրելի՛ վաղարշապատցիներ։
Քարոզարշավի սկզբում ասել էի՝ թեկուզ մի մարդ հավատա և միանա մեզ, ուրեմն մեր պայքարն իզուր չի անցնի։
Պարզվեց՝ հազարից ավել համախոհներ ունեցանք, և դա պարտավորեցնում է շարունակել պայքարը՝ հանուն արժանապատվության, հանուն հային հայ պահող արժեքների և հանուն ճշմարիտ խաղաղության։
Շնորհակալ եմ ինձ վստահողներին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր իմ հանդեպ իրենց թերահավատությամբ ստիպեցին վերանայել քաղաքական դաշտում իմ մոտեցումները և միասնական հաղթանակներ ունենալ՝ ի փառս Հայոց։
Այսուհետ ավելի շատ սեր ու նվիրում պիտի փոխանցեմ ձեզ և առավել ամուր կանգնեմ ձեր կողքին։
Ձեր՝ Խաչիկ Մանուկյան»։










