«Հակակոռուպցիոն դատարանը քննում է քննչական կոմիտեի կողմից ներկայացված գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Նույն ժամին՝ 10․00, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննվում է Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքին վերաբերող հարցը։ Նույն օրը, նույն ժամին, երկու հանգամանքներն էլ ենթակա են մերժման»,- նախքան դատական նիստը՝ լրագրողներին ասաց Սամվել Կաապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ եթե կալանքը մշտապես կիրառվում է, դա բռնատիրական ռեժիմներին բնորոշ վարքագիծ է։
«Մենք Սամվել Կարապետյանի գործով նաև այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ միջնորդություններ ներկայացրել ենք, ընդհանրապես, մենք հիմնավոր կասկածի մասին վեճ չունենք։ Այս դեպքում, իրապես, պայմանը բացակայում է, եթե պայմանը բացակայում է, միջնորդությունը պարզապես պետք է մերժվի, չդիտարկվեն այլընտրանքային խափանման միջոցները։ Բայց մինչ օրս տնային կալանքն էլ չի կիրառվել։
Կարևոր բան ասեմ՝ վերաքննիչ քրեական դատարան՝ ուղիղ արձանագրել է, սևը սպիտակով՝ այս իրավիճակը չի կարող շարունակվել, այսինքն այսքան երկար կալանքը։
Մի հետաքրքիր բան էլ ասեմ՝ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի ներկայացրել դատարան։ Պատկերացնում եք՝ իրենց հասցրել են անհասկանալի մի մեխանիզմով ստանալ վճռաբեկ դատարանի որոշումը»։










