Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար միաձայն ընտրվեց «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը, որը մինչ այս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն էր։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։










