Վաղարշապատցիները ցույց տվեցին, թե ինչ ուղի են ընտրում՝ խաղաղության և ժողովրդավարության ուղին․Ավինյան


Վաղարշապատցիները ցույց տվեցին, թե ինչ ուղի են ընտրում՝ խաղաղության և ժողովրդավարության ուղին․Ավինյան
Նոյեմբեր 17 09:32 2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վաղարշապատի ընտրություններում Քաղաքացիական պայմանագրի հաղթանակը ժողովրդի հստակ կամքի արտահայտությունն է։
Վաղարշապատցիները ցույց տվեցին, թե ինչ ուղի են ընտրում՝ խաղաղության, ազատության և ժողովրդավարության ուղին։
Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին՝ արժանի հաղթանակի համար։
Սա թիմի հաղթանակ է, բայց նախ և առաջ՝ վաղարշապատցիների հաղթանակ, ովքեր ընտրեցին իրենց համայնքի զարգացումն ու ժողովրդավարությունը։
Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր վաղարշապատցիներին իրենց դիրքորոշման համար։
Այս ընտրությամբ Վաղարշապատը վերացրեց այն պատրանքները, որոնցով սնվում էին վերադարձի ակնկալիք ունեցող նախկին իշխանություններն ու նրանց ածանցյալ խմբերը:
Հասարակությունը հստակ ցույց տվեց, որ երկրի ապագան հիմնվում է ոչ թե հին մեթոդների ու փակ համակարգերի, այլ՝ խաղաղության, ազատության և ժողովրդավարության ամրապնդման վրա։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակելու է առաջ շարժվել նույն սկզբունքներով՝ մեր երկրի կայուն, ժողովրդավար և անվտանգ զարգացման համար։