Վաղարշապատ համայնքի Դողս բնակավայրում քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց։ Բնակավայրում հաշվառված է 1059 ընտրող, որից ընտրությանը մասնակցել է 621-ը։ Քվեաթերթիկների հաշվարկով առաջատարը «Մայր Հայաստան»-ի Գրիշա Հարությունյանն է, նա ստացել է 353 քվե, երկրորդը` ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանն է՝ 200 քվե։










