Վաղարշապատում ընտրատեղամասերը փակվեցին, սկսվել է ձայների հաշվարկը


Վաղարշապատում ընտրատեղամասերը փակվեցին, սկսվել է ձայների հաշվարկը
Նոյեմբեր 16 20:02 2025

Վաղարշապատ համայնքում ընտրատեղամասերը ժամը 20:00-ին փակվեցին։ Սկսվել է ձայների հաշվարկը։

Հիշեցնենք, որ այսօր Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ էին: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էր 47 տեղամասեր:

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 47 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: 

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։ 

Համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էր 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն