Կոտրել են Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Այծեմնիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը. ըստ նրա՝ իշխանությունների ձեռքի գործն է


Կոտրել են Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Այծեմնիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը. ըստ նրա՝ իշխանությունների ձեռքի գործն է
Նոյեմբեր 16 17:16 2025

 Մոտ 30 րոպե առաջ ֆեյսբուքն արգելափակել է  Վաղարշապատ խոշորացված համայնքի «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնծու, Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնիկ Գրիգորյանի էջը։

«Կարծում եմ՝ իշխանության ձեռքի գործն է։ Մոտ 5 օր առաջ եմ բացել, սոցիալական էջ նախկինում չեմ ունեցել։ Դիտումներս ահավոր շատ էին՝ 100 հազարից ավելի։ Մինչև հիմա  Մանվել Գրիգորյանի շողքի հետ են կռիվ տալիս, դե նրա աղջիկն էլ պայքարում է իրենց դեմ, հասկացել են, որ իրենց համար վտանգ եմ ներկայացնում։ Զարմացած ու շոկի մեջ եմ»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

 Նա ավելացրեց, որ դիմել է վերականգնման համար, սակայն  մասնագետներն ասել են, որ 48 ժամ հետո նոր կլինի.«Պատկերացրեք այնքան են բողոքարկել, որ ասում է՝ այդ էջի տերը դու չես։ Պետք է ստուգեն՝ տեսնելու համար ես եմ, ես չեմ․․․ նոր 48 ժամ հետո վերականգնեն։ Իրենք երևի իմ վիդեոներից վախեցան։ Զարմացած եմ, որ այդքան ուժերի միջից կենտրոնացել են  մեզ վրա՝ կռվելով Մանվել Գրիգորյանի շողքի հետ։ Մտածում են՝ էջմիածինցիները հասկացան, որ  Մանվել Գրիգորյանի մասով ինչ սարքել էին, սուտ էր և նրա աղջկա կողքին են լինելու, դրա համար էլ այս ամեն ինչը կազմակերպել են»։