ՔՊ-ի ավագանու թեկնածուն նաև վստահված անձի բեյջ է ունեցել, եղել են ուղղորդման դեպքեր, նույն մեքենան տարբեր ընտրողների է բերել տեղամաս։ Այս մասին ասել է ՊԶՄԿ-ի ղեկավար Գոհար Մելոյանը։ Նա Վաղարշապատի ընտրությունների ընթացքում իրենց դիտորդական առաքելության արձանագրած խախտումները բաժանել է երկու խմբի՝ բովանդակային ու տեխնիկական։
«Եղել են ուղղորդման դեպքեր, նույն մեքենան տարբեր ընտրողների է բերել տեղամաս։ Եղել է դեպք, երբ ՔՊ ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուն ընտրատեղամասերից մեկում եղել է վստահված անձ:
Ժամը 16։00-ի դրությամբ, իմ կարծիքով, տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող են քվեարկության արդյունքները կասկածի տակ դնել»,- նշել է Մելոյանը։










