«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է իր արձանագրած խախտումները Վաղարշապատի ընտրություններում՝ 14։00-ի դրությամբ.
«14/47 Վստահված անձանցից մեկը պարբերաբար լքում է տեղամասը եւ վերադառնում տեղամաս առանց վկայականի եւ գրանցվելու,
14/15 Ուղղորդման երկու դեպք,
14/15 Մեկ քվեախցիկում երկու անձի կողմից ընտրության իրականացում,
14/20 Քվեարկության ուղղորդում/բաց քվեարկություն,
14/45 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է,
14/9 Մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։
Միաժամանակ արձանագրում ենք, որ մի շարք դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները տեղում արձանագրում ու կանխում են խախտումները»։










