Պատրաստ ենք ընդդիմադիր մյուս ուժերի հետ բանակցություններ անցկացնել՝ համագործակցության համար․ Գրիշա Հարությունյան


Պատրաստ ենք ընդդիմադիր մյուս ուժերի հետ բանակցություններ անցկացնել՝ համագործակցության համար․ Գրիշա Հարությունյան
Նոյեմբեր 16 14:01 2025

«Մայր Հայաստան» կուսակցությունը Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով պատրաստ է ընդդիմադիր մյուս ուժերի հետ բանակցություններ անցկացնել՝ համագործակցության համար։ Այս մասին Դողս գյուղի 14/34 ընտրատեղամասում քվեարկելուց առաջ ասաց «Մայր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Գրիշա Հարությունյանը։

 

Նա ՔՊ-ի հետ ձեռք սեղմելը կամ նրանց սատարելը բացառում է։

Հարությունյանը նշեց, որ իրենք սատարում են Հայ Առաքելական եկեղեցուն և կանգնած են եկեղեցու կողքին։