Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում էր Սուրբ և անմահ պատարագի։
Պատարագից հետո նրան միացան քաղաքացիներ, ողջունեցին, կրկին ծափահարեցին։
Մարտունիից Փաշինյանի երկրպագուն հատուկ հասել էր Խաչիկ գյուղ։
«Փաշինյան ջան, մեռնեմ կյանքիդ»,- ասաց նա։
«Դու որտեղի՞ց ես»,- հետաքրքրվեց Փաշինյանը, նա էլ պատասխանեց՝ Մարտունուց։
«Ես քեզ ոչ մի անգամ լուրջ չեմ տեսել»,- անկեղծացավ Փաշինյանը։
«Ես անլուրջ մարդ եմ»,- ի պատասխան՝ ասաց մարտունեցին։










