Դիտորդությունից զրկելու դիմումը մերժվեց. «Թաթոյան» հիմնադրամի դիտորդները սկսել են Վաղարշապատում աշխատանքը


Դիտորդությունից զրկելու դիմումը մերժվեց. «Թաթոյան» հիմնադրամի դիտորդները սկսել են Վաղարշապատում աշխատանքը
Նոյեմբեր 16 10:06 2025

Երեկ ԿԸՀ-ն քննություն էր սկսել «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անունից լիազորված անձի դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջում էր զրկել «Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան»» հիմնադրամին Վաղարշապատ խոշորացված համայնքում դիտորդական հավատարմագրումից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը։

 

«ԿԸՀ-ն մերժեց այս դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը՝ համարելով այն ոչ իրավասու անձի կողմից ներկայացված։ Այնուհետեւ ԿԸՀ-ն իր նախաձեռնությամբ հարուցեց վարչական վարույթ։ Վարույթի ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները հանդես եկան առարկություններով եւ հիմնավորեցին, որ բացակայում են հավատրմագրումից զրկելու հիմքերը։ Ավելի քան 10 ժամը տեւած եւ ընտրություններից 5 ժամ առաջ ավարտված նիստում ԿԸՀ-ն կարճեց սեփական նախաձեռնությամբ հարուցված վարույթը։

Այսօր մեր բոլոր դիտորդական խմբերը վաղ առավոտից Վաղարշապատ խոշորացված համայնքում են եւ իրականացնելու են դիտորդական առաքելություն բոլոր տեղամասերում»,-ասված է հայտարարության մեջ։