Այսօր Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են, բոլոր ընտրատեղամասերը ժամը 08։00-ին բացվել են։
14/11 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Ընտրությունը կատարեցինք աղոթքով՝ հայցելով, որ արդար ընթացք ունենա և Վաղարշապատ քաղաքը բարգավաճի, շենանա և պարգևի մեր այստեղ ապրող ժողովրդին բարօր կյանք, երջանիկ ապագա»,- լրագրողներին ասաց Վեհափառ Հայրապետը։










