Վաղարշապատ խոշորացված համայնքում մեկնարկել է ավագանու ընտրության քվեարկությունը:՝Համայնքի տարբեր բնակավայրերում բացվել է 47 ընտրատեղամաս:
Ավագանու ընտրություններին մասնակցում են 7 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը, «Համահայկական ճակատ» կուսակցության ցուցակը՝ Արտյոմ Սիմոնյանը, «Հանրապետություն» կուսակցության ցուցակը՝ Հարություն Մկրտչյանը, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության ցուցակը՝ Գրիշա Հարությունյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակը՝ Վահրամ Ազատյանը, «Ժառանգություն» կուսակցության ցուցակը՝ Արկադի Փայտյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը՝ Արգիշտի Մեխակյանը, «Հայրենիք» կուսակցության ցուցակը՝ Խաչիկ Մանուկյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։










