Ծեծկռտուք՝ Երևանում․ վարորդը ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի ժամանակ հարվածել է ուղևորին


Ծեծկռտուք՝ Երևանում․ վարորդը ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի ժամանակ հարվածել է ուղևորին
Նոյեմբեր 15 19:52 2025

Հոկտեմբերի 23-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նարարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 22-ին ժամը 23։00-ի սահմաններում Հալաբյան–Արզումանյան փողոցների խաչմերուկում թիվ 8 համարի ավտոբուսի վարորդը ուղեվարձը չվճարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Գ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոբուսը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գեղամ Հ․-ն, ով աշխատում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որպես վարորդ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։