Այսօր Հայաստանի համար լրջագույն սպառնալիք է այն խնդիրը, որ շատ մարդիկ լքում են Հայաստանը. Ա. Վանեցյան


Այսօր Հայաստանի համար լրջագույն սպառնալիք է այն խնդիրը, որ շատ մարդիկ լքում են Հայաստանը. Ա. Վանեցյան
Նոյեմբեր 15 19:33 2025

«Այսօր մեր երկրում ամենամեծը խնդիրն այն է, որ շատ-շատ մարդիկ տարբերակներ են փնտրում Հայաստանը լքելու համար»,-հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Չէին սպասում» հաղորդման ժամանակ։

Նրա գնահատմամբ, արտագաղթը լրջագույն սպառնալիք է մեր երկրի ապագայի համար, խնդիրը շուտափույթ լուծման կարիք ունի։

«Խնդրի լուծմ,ան միակ տարբերակն այն է, որ պետք է մարդկանց համար ապահովել այնպիսի կյանք, որ իրենք ապրեն արժանապատիվ և լավ»,-ասել է Ա. Վանեցյանը։

Հարցին, թե ինքն ի՞նչ կփոխեր` մեկ բան ընդամենը Հայաստանում, որ մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար,  ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանել է.

«Նիկոլ Փաշինյանին»։

Նա նշել է, որ իր հանդիպումներին տեսել է, որ մարդիկ հիասթափված են, հուսահատված, դժոգում են սոցիալական խնդիրների, անվտանգային խնդիրներից։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։