Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել. Տարոսը մյուս քաղբանատարկյալներին


Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել. Տարոսը մյուս քաղբանատարկյալներին
Նոյեմբեր 15 19:05 2025

Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել, այդ մասին փաստաբան Վարազդատ Հարությունյանն է հայտնել։

 

«Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից:

 

Տարոսը մյուս քաղբանատարկյալներին»,- գրել է փաստաբանը։

 

Հիշեցնենք՝ Դավիթ Ֆիդանյանի  ձերբակալությունը «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ  քաղաքական հետապնդումների շրջանակում է տեղի ունեցել։ Ֆիդանյանին ձերբակալել էին «արդարադատությանը խոչընդոտելու» «կասկածով»։

 

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ ավելի վաղ հաղորդում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով ինքն էր վիրավորական արտահայտություն հնչեցրել փոդքասթի հեղինակների հասցեին, նրանք էլ հակադարձել էին։

 

Սամսոնյանին ու Սաղաթելյանին կալանավորել են։ Նրանք համալրել են քաղբանտարկյալների շարքը։