Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեզ ծանուցել են, որ արտահերթ նիստ է հրավիրված և տեղեկացրել, որ մեր նկատմամբ վարույթ է ներկայացվել, հայտարարել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում:«Մի քանի դիտորդական առաքելությունների հետ կապված քննարկում պիտի լինի հավատարմագրման հետ կապված հարցերով: Հնարավոր է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ընտրություններում մեր մասնակցության հարց բարձրացվի», - հայտնել է Մելոյանը:
Նա ընդգծել է, որ բացակայում է պատշաճ ծանուցման և նյութերին ծանոթանալու ողջամիտ ժամկետների հնարավորությունը:










