«ՌԴ-ի նկատմամբ անբարյացակամ քայլ»․ WarGonzo-ի թղթակցի մուտքը ՀՀ մերժել են, կարտաքսվի


«ՌԴ-ի նկատմամբ անբարյացակամ քայլ»․ WarGonzo-ի թղթակցի մուտքը ՀՀ մերժել են, կարտաքսվի
Նոյեմբեր 15 12:39 2025

Օդանավակայանում մերժել են WarGonzo-ի լրագրող Դմիտրի Սելեզնյովի մուտքը Հայաստան։ Նա ցանկացել է ընտանիքի հետ այստեղ հանգստանալ։

Սելեզնյովը, ի դեպ, մի քանի անգամ այցելել էր Արցախ, 2020-ի պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից և պարբերաբար այցելել է Հայաստան՝ քաղաքական զարգացումները լուսաբանելու համար։

WarGonzo-ի տելեգրամյան ալիքն արձագանքել է իրադարձությանը՝ նշելով, որ դա կարելի է համարել Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քայլ․

«Սա երկար ժամանակ անց առաջին դեպքն է, երբ հայտնի ռուս լրագրողին մերժում են մուտք գործել Հայաստան»։