«Վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով դատախազության բողոքը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, փաստորեն 2025 թվականի նոյեմբերի 13-ին արդեն որոշում է կայացրել, այսինքն նույնիսկ մեկ ամիս չի պահաջվել վճռաբեկ դատարանին, որ նման որոշում կայացնի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով այս գործով «աննախադեպ» Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործողությունների վերաբերյալ մանրամասները:
Ըստ նրա, սա իսկապես ռեկորդ է, կարելի է շնորհավորել վճռաբեկին, որ կարողանում է նման արագությամբ որոշումներ կայացնել. «Կարծում եմ՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է»։
«Այսինքն, երբ մենք ասում ենք «ռեկորդ է», պատահական չենք ասում, Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը, ինչ է որ այս դեպքում առկա է Սամվել Կարապետյան անուն-ազգանունը, աննախադեպ նախադեպային որոշում է փորձում ընդունել»։
Վարդևանյանն ասաց, որ վճռաբեկ դատարանի որոշման օրինակ չի ստացել։
Նա տեղեկցարեց, որ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը տեղի կունենա նոյեմբերի 17–ին ժամը 10.00-ին Հակակոռուպցիոն դատարանում։
Մանրամասն՝ տեսանյութում։










