Հայաստանը վաղուց խեղտվում է բռնատիրության ճիրաններում, որը սահմանվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանի երեկվա անոնսը՝ որոշ քաղաքական ուժերին ասպարզեից դուրս հանելու մասին, շարունակությունն է ՏԻՄ-ում ընտրված ոչ իշխանական ղեկավարների ճակատագրերի, որոնք կա՛մ հայտանվում են ճաղավանդակների հետևում, կա՛մ ողբերգական մահով մահանում են։
«Այդ մասին էր, որ պարզապես իրենց ճանապարհին չեն հանդուրժելու այլախոհներին»,-ասաց նա և նշեց, որ դա նրանց չի հաջողվելու։
Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հավելեց. «Հասել ենք նրան, որ մարդկանց ուղղակի խուլիագնության մեջ են մեղադրում, ուղղակի դեռ մեղադրում, և նրանց ԱԱԾ-ն է բերում երեխաների աչքի առաջ՝ սթրեսի ենթարկելով ընտանքին»։










