Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին


Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին
Նոյեմբեր 14 13:35 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է«Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին:

«Հասկանալի է, որ նրա նկատմամբ հետապնդումները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ գործողությունների համատեքստում են, իսկ նպատակը ընդդիմադիր հարթակի` պրոցեսներից դուրս բերումն է:

Այս ամենի հաջորդ սերիան էլ նույն լրատվականի մեկ այլ լրագրողի` Իշխան Խոսրովյանի ձերբակալությունն է, որն իրականացվեց առավոտյան:

Ազատություն` բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Աբրահամյանը։