Առայժմ ցորեն բերվել է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով, բայց խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ենք ունեցել Տավուշով ու Սյունիքով. Նիկոլ Փաշինյան


Առայժմ ցորեն բերվել է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով, բայց խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ենք ունեցել Տավուշով ու Սյունիքով. Նիկոլ Փաշինյան
Նոյեմբեր 14 10:48 2025

Հայաստանի անկախությունից ի վեր՝ առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով Ռուսաստանից ու Ղազախստանից բեռներ են մտել Հայաստան, «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առայժմ՝ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով, բայց խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ենք ունեցել Տավուշով ու Սյունիքով»,- նշեց նա։

Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Մարգարայով, Կոռնիձորով՝ Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ։

«Ինչու ենք հիմա առաջարկում, որովհետև այս ենթակառուցվածքը պատրաստ է»,- ընդգծեց նա։