Ատելության խոսքը, հայհոյանքը, թքելու «արվեստը» այս իշխանություններն են մտցրել. Շարմազանով


Ատելության խոսքը, հայհոյանքը, թքելու «արվեստը» այս իշխանություններն են մտցրել. Շարմազանով
Նոյեմբեր 13 23:50 2025

«Սա հերթական քաղաքական պատվերն է ազատ խոսքի, մամուլի և այլակարծության դեմ: Ունեմ հստակ կարծիք, որ սա քաղաքական հերթական հետապնդումն է հանրային կարծիք արտահայտողների դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադանալով «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարների դեմ հետապնդմանը։ 

 

Շարմազանովի խոսքով՝ մինչև Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը իշխող խմբակցության որոշ ներկայացուցիչներ արդեն սկսել էին ատելության խոսք տարածել նրանց հասցեին.

 

«Նրանց պես մարդիկ իրենց այլընտրանքային կարծիքով վտանգ են ներկայացնում Փաշինյանի համար, մեկուսացնում է: Այդ ատելության խոսքը, հայհոյանքը, թքելու արվեստը իրենք են մտցրել»:

 

Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի»փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ վարույթ է հարուցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Այսօր վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներն են մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք է առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։

 

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներն ավելի վաղ արձագանքել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «շան լակոտներ» վիրավորական արտահայտությանը, ինչի համար էլ նրանց ուզում են տանել կալանքի։