Aysor.am-ի տեղեկություններով՝ առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին Երևանում նախատեսված «Աղոթքի նախաճաշին» մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Մայր Աթոռ:
Հայաստանի քաղհասարակության կողմից և Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ և մասնակցությամբ կազմակերպված այդ միջոցառմանը մասնակցել-չմասնակցելու նպատակահարմարության հարցը, մեր տեղեկություններով, Մայր Աթոռում դեռ քննարկում են և այս պահի դրությամբ դեռ չկա հստակ որոշում:
Կազմակերպիչները «աղոթքի նախաճաշը» բնորոշել են «բացառիկ միջոցառում», որը «կհամախմբի քաղաքականության, դիվանագիտության, բիզնեսի, մեդիայի, հասարակական կյանքի և կրոնական առաջնորդներին թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից»:










