Մարդիկ եկել՝ Ղարաբաղ են լացում, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե ընդդիմադիրն եկել՝ նաև եկեղեցու լացն են լացում։
«Մենք պետք է որոշում կայանցնեք՝ մենք հանդուրժո՞ւմ ենք մեր սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց, իմ պատասխանն է՝ ոչ»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ ընդդիմադիրները հիստերիա են անում, որովհետև «վերջին շանսն է պետությունը տանել, տեղավորել այն գրպանում, որից դուրս ենք եկել»։
Նա հայտարարեց՝ 2025 թվականի Հայաստանը լավ երկիր է, որն ի վիճակի է անձամբ առերեսվել իր պրոբլեմներին ու ճակատագրին։










