Այո՛, պարտքով ենք զենք առել, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից. Նիկոլ Փաշինյան


Այո՛, պարտքով ենք զենք առել, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից. Նիկոլ Փաշինյան
Նոյեմբեր 13 17:40 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանեց, թե ինչու է աճել ՀՀ արտաքին պարտքը։

«Չգիտե՞ք, թե ինչ ենք արել, չէինք ուզում ասել, բայց կասենք՝ զենք ենք առել, պարտքո՞վ ենք զենք առել, այո՛, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Փաշինյանն ասաց՝ եթե իր խոսքերին չեն հավատում՝ կարող է տանել ու ցույց տալ պարտքով գնած զենքերը։

«Բա եկեք տանենք մեր բանակի զենքերն էլ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք, դնենք կողք-կողքի»,- ասաց նա։