Փոդքաստը, որը վարում են Նարեկն ու Վազգենը, բավականին մեծ ռեզոնանս է առաջացնում. նրանց ձերբակալությունը կանխատեսելի էր. Աբրահամյան


Փոդքաստը, որը վարում են Նարեկն ու Վազգենը, բավականին մեծ ռեզոնանս է առաջացնում. նրանց ձերբակալությունը կանխատեսելի էր. Աբրահամյան
Նոյեմբեր 13 13:34 2025

 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համար այն, ինչ կատարվում է Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի հետ, կանխատեսելի սցենար է։

«Այն իրադարձությունները, որոնք ծավալվում են մեր երկրում, ընդգծված բնույթ ունենալով քաղաքական ընդդիմախոսների դեմ, ակնհայտ էին դարձնում տարբեր ձերբակալությունները, կալանավորումները, նաև բռնության դեպքերը, որոնք մեր առօրյայի ուղեկցող պրոցեսն են դարձել։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ փոդքաստը, որը վարում են Նարեկն ու Վազգենը,  բավականին մեծ ռեզոնանս է  առաջացնում։ Եվ բնականաբար իշխանության համար այսպիսի ցանկացած հարթակ խնդիր է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամյանը։

 Նա իշխանությունների համար գլխավոր խնդիր է համարում այն հարթակը, որն օգտագործում են Սաղաթելյանն ու Սամսոնյանը։

«Մի երկրում, որտեղ հոգևորականներից սկսած մինչև միջին վիճակագրական քաղաքացին սպառնալիք են իշխանության համար, այն  դեպքում, երբ մարդիկ կարող են տարբերվող մոտեցում  կամ կարծիք ունենալ, բնականաբար, նաև մեդիա ներկայացող անձանց ձերբակալությունները հասարակության համար դարձել են սովորական բնույթ»,-նկատեց նա։