Նիկոլ Փաշինյանի ավտորիտարիզմը նոր թիրախներ է ընտրում, այս անգամ Վազգենն ու Նարեկն էին. Աշոտյան


Նիկոլ Փաշինյանի ավտորիտարիզմը նոր թիրախներ է ընտրում, այս անգամ Վազգենն ու Նարեկն էին. Աշոտյան
Նոյեմբեր 13 13:23 2025

Այն, ինչ կատարվում է մեր երկրում, որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ։ Ամեն անգամ արթնանում ենք և հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի ավտորիտարիզմն իր համար նոր թիրախներ է ընտրում։ Այս անգամ դրանք Վազգենն ու Նարեկն էին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Երեկ գիշեր իրենց հրաժեշտ եմ տվել գրասենյակում, վերջին հյուրն էի, և կեսկատակ խոսում էինք, թե վերջապես հյուրընկալվեցի իրենց, ու հուսանք՝ սա վերջինը չի լինի։ Քաղաքական հետապնդումն այստեղ ակնհայտ է։ Նարեկը և Վազգենը Հայաստանի ընդդիմադիր քաղաքական քարոզչական լրատվական դաշտի ընդգծված դերակատարներ էին։ Այն փաստը, որ սա տեղի է ունենում Սերժ Սարգսյանի մեգահարցազրույցից հետո, միայն ընդգծում է դրա քաղաքական բաղադրիչը»,– ասաց Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ այս ամենում քաղաքական հետապնդումից բացի որևէ այլ գործընթաց տեսնելը նշանակում է լինել «Նիկոլի երկրպագու»։

«Մասկի շոուն էլ Նիկոլ Փաշինյանի համար էր»,– հավելեց Աշոտյանը։