Այո՛, վարչապետը ջղայնանում էր, որ չենք կարողացել քվորում ապահովել, բայց կվերադառնա Ազգային ժողով. Ալեն Սիմոնյան


Այո՛, վարչապետը ջղայնանում էր, որ չենք կարողացել քվորում ապահովել, բայց կվերադառնա Ազգային ժողով. Ալեն Սիմոնյան
Նոյեմբեր 13 12:28 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատեց՝ վարչապետ Նկոլ Փաշինյանին, իսկապես, զայրացրել էր, որ ԱԺ-ում այսօր քվորում չապահովվեց։

«Պետք է հասկանալ, որ վերջին 5 տարիների ընթացքում ԱԺ իշխող խմբակցությունը մենակ ապահովում է ԱԺ ամբողջ աշխատանքը, ընդդիմադիրները գրեթե նիստերին չեն գալիս կամ գալիս են մի քանի հոգով, երբ ելույթ են ունենում։ Ընդամենը տասը րոպե ուշացում է եղել, որոշ պատգամավորներ նորածին բալիկ ունեն, բնական է, որ կարող են ուշանալ։ Այո՛, վարչապետը ջղայնանում էր, որ չենք կարողացել քվորում ապահովել»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Սիմոնյանն ասաց, որ Փաշինյանը կվերադառնա Ազգային ժողով։

«Որ ասում եք միտում, դեմարշ... ո՛չ, նման բան չկա ու չի կարող լինել»,- վստահեցրեց ԱԺ նախագահը։