Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետ տեղի ունեցածը բացահայտ քաղաքական դրսևորում ունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այս ամենը Հայաստանում վախի մթնոլորտ սերմանելու տիրույթում է։
Նպատակը ոչ թե այդ մարդու(Ալեն Սիմոնյանի) խոցված ինքնասիրության կամ համբավի վերականգնումն է, այլ տղաներին լռեցնելը և մյուսների բերանը փակելը։
Իմ տոտալ համերաշխությունն եմ հայտնում Նարեկին և Վազգենին։
Հազար ամոթ միջազգային կառույցներին և Հայաստանում ներկայացված դեսպաններին, որոնք այս ամենը տեսնում և լռում են։
Հայաստանում մոլեգնում է նիկոլական տեռորը։ Դրսում փիսիկ են, ներսում՝ առյուծ»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված անձինք մտել էին Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի բնակարաններ, խուզարկություններ իրականացրել, ապա նրանց բերման ենթարկել։
ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել նաև «Անտիֆեյք» լրատվականի գրասենյակում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի հաղորդմամբ՝ տարել էին լրատվականի տեխնիկան։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասել էր, թե ինքն է հաղորդում ներկայացրել Սաղաթելյանի և Սամսոնյանի դեմ։










