Փաշինյանի ժողովրդավարությունն այս տեսքն ունի. Հայկ Մամիջանյան


Փաշինյանի ժողովրդավարությունն այս տեսքն ունի. Հայկ Մամիջանյան
Նոյեմբեր 13 11:56 2025

 Փաշինյանի ժողովրդավարությունն այս տեսքն ունի, անդրադառնալով Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի հիստերիկան, գիշերային ստատուսները, հետո իր թիմի արձագանքը նախագահ Սարգսյանի հարցազրույցին․․․ ակնհայտ է, որ պետք է փորձեին, ուժայիններին օգտագործելով, տղաների գործունեությունը կասեցնել։

 «Սովորաբար իրենք ինչ-որ ՀԿ-ներ են գտնում և նրանց միջոցով են հաղորդումներ ներկայացնում մարդկանց դեմ, այս անգամ չեն էլ թաքցնում՝ Ալեն Սիմոնյանն է հաղորդում ներկայացրել։ Հաջորդ փուլը, որը խայտառակություն է, դա տղաներին բերման ենթարկելն է։ Ակնհայտ է, որ իրենք ձերբակալության ժամանակ ոչ մի դիմադրություն ցույց չեն տալիս, բայց իրենց ձեռքերը ոլորում են, գլուխներն իջեցնում ներքև։ Այդ վիճակով էլ Նարեկը բացատրում է, թե վերելակից ինչպես օգտվեն»,-հավելեց նա։

Պատգամավորը վստահ է՝ առգրավելու են «Անտիֆեյքի» ամբողջ տեխնիկան.«Հիշում եք՝ նախորդ անգամ , երբ ձերբակալեցին, տղաների հեղինակած հաղորդումը շարունակվում էր և մեծ թափ էր առնում, իսկ այս պարագայում իշխանությունները կասեցնելու են հաղորդման գործունեությունը»։