Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը 3 տարվա ընթացքում է իրականացվելու: Այսինքն՝ 2028 թվականին արդեն մեր երկրի ամբողջ բնակչությունը պետք է դառնա ապահովագրության շահառու, բայց մինչ այդ մենք, տարեցտարի ավելացնելով ապահովագրավճարների շրջանակը, անցում կկատարենք պետպատվերից դեպի ապահովագրություն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:2026-ին պետպատվերը՝ որպես միջոցառում, արտահայտված է պետական բյուջեում, և բոլոր այն խմբերը, որոնք առաջին կամ երկրորդ տարում դեռ չեն ներառվելու ապահովագրության մեջ, ըստ նախարարի՝ կշարունակեն օգտվել պետական պատվերի իրենց ծառայությունների շրջանակից:
«2026-ից առաջին փուլով պետական բյուջեի միջոցներով ներառվող խմբերի մեջ հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական անապահովության՝ 28 միավորից ավելի ունեցող ընտանիքները ևս ներառվելու են ապահովագրության շրջանակներում:
Սա է պետության քաղաքականությունը՝ առաջնահերթ լուծելու մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի անձանց և այս խոցելի խմբերի ապահովագրական խնդիրը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ առաջին փուլով կներառվեն նաև 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք:










