Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է, որ ընտրողների կամարտահայտման ապօրինի ներգործություններն անթույլատրելի են, և իրավապահները պետք է արձագանքեն բոլոր և ցանկացած դեպքի՝ անկած նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են օրենքով արգելված գործունեություն անում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Վաղարշապատում ընտրական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքով կալանավորվել են Գարեգին Բ-ի եղբայրն ու եղբորորդին։
«Իմ քաղաքական դիրքորոշումը տարածվում է բոլորի, այդ թվում՝ մեզ վրա, այդտեղ չի կարող լինել տարբերակում։ Իրավապահները հստակ պետք է արձագանքեն։ Դա կարմիր գիծ է մեզ համար, և Հայաստանում նման գործընթացները չեն կարող հեռանկար ունենալ։
Ցավոք, մենք դեռ չունենք մեխանիզմներ։ Մենք վերջին անգամ կոռուպցիայի կանխարգելման կոմիտեի նիստում էլ էինք քննարկում, որ այն դեպքերում, երբ ընտրակաշառք է բաժանվում կամ դեպքեր են արձանագրվում, մենք ոչւենքն մեխանիզմներ ազդեցությունը բանաձեւելու, թե դա ինչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Որովհետեւ մենք Գյումրիում ունեցանք այդպիսի իրավիճակ, երբ ընտրակաշառքի բացահայտված դեպք կար, որը ընտրությունների թվաբանության վրա չազդեց։ Չնայած ակնհայտ էր, որ ընտրակաշառքը բաժանվել է և րէև կարող դա թվերի վրա չազդել։ Բայց հարցն այն է, թե ինչքան է ազդել։Այս մեխանիզմների մասին պետք է մտածել, բայց հիմնական գործող անձինք այդտեղ պետք է լինեն իավապահները, որոնք կարողանան հայտնաբերել և միջոցներ ձեռնարկել ընտրակաշառքի և դրան նման, առնչվող բոլոր դեպքերում»,– ասաց Փաշինյանը։










