2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնեք, երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին (տեսանյութ)


2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնեք, երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին (տեսանյութ)
Նոյեմբեր 12 17:41 2025

Մենք չենք ասում, որ TRIPP-ն Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պիտի գործի և մենք թուղթ ենք ստորագրել ընդունելի պայմանների մասին: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Որոնք են Ադրբեջանի համար ընդունելի պայմանները. այն, ինչի տակ դրած է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրությունը: Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետում Ադրբեջանը ստորագրել է այն թղթի տակ, թե որոնք են ընդունելի պայմանները:

Որոնք են. տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, փոխադարձությունը, սահմանների անխախտելիությունը: Դա գրված, ստորագրված է:

 

Թրամփի ուղու ճանապարհային քարտեզը հետևյալն է. մինչև տարվա վերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները: 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնեք, երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները: Սա է պլանը:

Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը հստակ աշխատի: Մի բան հստակ կարող եմ ասել, այդ նախագիծը իրականացվելու է և շատ արագ, շատ մեծ տեմպերով, այն պայմաններով, ինչ որ Վաշինգտոնի հռչակագրում գրված է»,-ասել է Փաշինյանը: