Հայաստանում ամենաբարձր գոհունակությունը վայելող կառույցները ՀՀ զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին են՝ համապատասխանաբար 66,4% և 62,5%:
«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների իրականացրած սոցիոլոգիական հետազոտության տվյալներով՝ ինչպես նախորդ հետազոտության դեպքում, այս անգամ ևս Հայ առաքելական եկեղեցուց ամենաշատը գոհ են երիտասարդները (Z սերունդը)՝ 82․5%, ինչպես նաև քաղաքաբնակների 67․1%-ը։
Ինչպես Հայ առաքելական եկեղեցուն, այնպես էլ Զինված ուժերին ամենաշատը վստահում են երիտասարդները՝ շուրջ 70%:
Ըստ հետազոտության արդյունքների՝ բարձր է նաև գոհունակությունը Ոստիկանությունից՝ 54,6%։ Հարցվածներն առավել դժգոհ են Կառավարությունից՝ հարցվողների 39,5%, իսկ Ազգային ժողովից դժգոհ է 50,0%-ը։
Ազգային ժողովից ամենաշատը դժգոհ են 45-60 տարիքային խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև սոցիալապես անապահով մարդիկ՝ 62,7%:
Նշվում է, որ հետազոտությունն անցկացվել է պլանշետների միջոցով հեռախոսային հարցման մեթոդով (Computer-Assisted Telephone Interviewing: CATI) հոկտեմբերի 5-ից 25-ը։ Հարցմանը մասնակցել է 1123 հոգի։











