Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հատուկ կոնդակով Տեր Արսեն քահանա Փահլևանյանին (ք. Կրասնոյարսկ, Սուրբ Սարգիս եկեղեցի) և Տեր Կարապետ քահանա Ստեփանյանին (ք. Կիրով, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի), որպես գնահատություն հովվական գործունեության, քահանայական լանջախաչ կրելու իրավունք է շնորհվել:
Հայրապետկան կոնդակում, մասնավորապես, ասվում է. «Ուրախ ենք մեծապես, որ դուք որպես բարի ու արժանավոր հովիվ, Ձեր կարողությունները սիրով ու պատրաստակամությամբ ի սպաս եք դնում հանուն մեր սուրբ Եկեղեցու պայծառության և Ձեզ վստահված հոտի հոգևոր կյանքի նորոգության»:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը փոխանցելով լանջախաչերը՝ շնորհավորել է քահանաներին՝ մաղթելով, որ Ամենախնամ Աստված մշտապես ապավեն լինի նրանց և պարգևի եկեղեցաշեն ու ազգօգուտ գործերի նորանոր հաջողություններ:










