Հիմա ես էլ ասում եմ, որ այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա՝ Ադրբեջան չկա. Փաշինյան


Հիմա ես էլ ասում եմ, որ այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա՝ Ադրբեջան չկա. Փաշինյան
Նոյեմբեր 12 12:58 2025

«Երբ դուք Ադրբեջանի նախագահի ասածն ինձ ուղղված հարցի մեջ դնելով՝ սխալ եք ձևակերպում, արդեն իսկ իմ ցանկացած պատասխան սխալ է, քանի դեռ հարցի բազան չի ճշտվել»- ԱԺ ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Սևանը Գոյչա անվանելու Ալիևի հայտարարության վերաբերյալ հարցին։

Փորձելով ճշտեց լրագրողի հարցը՝ Փաշինյանը կրկնեց Ալիևի հայտարարությունը Սևանա լճի վերաբերյալ։

 «Հիմա ես էլ ասում եմ, որ այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հարցնելով՝ հետո ի՞նչ։

 Անդրադառնալով Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցին՝ Փաշինյանն ասաց, թե ամենօրյա աշխատանք է տանում այդ ուղղությամբ։

«Ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի և Ադրբեջանի միջև այնքան ավելի հեշտ կլուծվի գերիների հարցը»,- հայտարարեց Փաշինյանը։