Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց.
«Վերջերս Լոռու մարզպետն իր հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադարձել է Վանաձորի ավագանուն ու բովանդակային իմաստով ասել, որ եթե ավագանին սիրում է իր քաղաքը, պետք է մասնակցի ԱՐՏԱՀԵՐԹ նիստին, որը նախատեսվում է հրավիրվել առաջիկայում։
Բայց պետք չէ մոռանալ, որ այլևս չկան խանգարող հանգամանքներ և պետք է հրավիրել ավագանու ՀԵՐԹԱԿԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ նիստը, որը 4 տարի է տարբեր պատրվակներով հետաձգվում է։
Օրվա իշխանությունները փորձում են շանտաժի լեզվով պարտադրել ավագանու անդամներին, որ մասնակցեն ապօրինի նիստերին և կայացնեն այնպիսի որոշումներ, որի համար հետագայում լինելու են բազմաթիվ խնդիրներ։
Եթե խոսում եք հարգելուց կամ սիրելուց, ապա հարգեք ավագանու ինստիտուտը, հարգեք վանաձորցիներին և թույլ տվեք իրացնել նրանց տված քվեի արդյունքները։
Իսկ եթե դեռ որոշել եք (վախենալով այդ նիստի արդյունքներից) շարունակել առանց ընտրված քաղաքապետի կառավարել Վանաձորը, ապա կառավարեք, ձեզ խանգարող ոչինչ չկա, իսկ այն միջոցները, որ ուզում եք ուղղել դեպի Վանաձոր, կարող եք ուղղել ուղղակի կառավրության ծրագրերի միջոցով, ինչպես իրակնացրել եք շատ այլ ծրագրեր, որը ենթադրաբար պետք է ծառայի ձեր քարոզարշավի համար։
Վանաձորի ավագանու հետ շանտաժի լեզվով մի խոսեք, հատկապես երբ ապօրինաբար թույլ չեք տալիս Վանաձորը ունենա ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ։
Վաղուց այդ խայծը ոչ ոք չի ուտում։
Այո մենք հարգում ենք մեր համաքաղաքացիներին և հավատարիմ ենք մնում նրանց տված վստահության այն մանդատին, որի համար լիազորված ենք»։










