Տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն․ ԱԽ քարտուղարը՝ ԵՄ դեսպաններին


Տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն․ ԱԽ քարտուղարը՝ ԵՄ դեսպաններին
Նոյեմբեր 11 21:04 2025

Նոյեմբերի 11-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին:Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդգծել, որ դրանց արդյունքում տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն։ Արմեն Գրիգորյանն անդրադարձ է կատարել Հայաստան–Եվրոպական Միություն և Հայաստան–ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև կարևորել վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները։

 

Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է դեսպանների հարցերին։