Արմավիրում գազալցակայանի պայթյունի հետեւանքով 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց


Արմավիրում գազալցակայանի պայթյունի հետեւանքով 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբեր 11 19:26 2025

Այսօր Արմավիրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կա երկու տուժած։

 

Ինչպես արդեն հայտնել ենք՝   ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

ՆԳՆ ՓԾ-ի փոխանցմամբ՝  նախնական տվյալներով՝ պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը