Վաղարշապատի ընտրություններին պետք է բարձր մասնակցություն ապահովել, ձայնը տալ ընդդիմադիր թեկնածուին. «Մեր ձևով» շարժման անդամ (տեսանյութ)


Վաղարշապատի ընտրություններին պետք է բարձր մասնակցություն ապահովել, ձայնը տալ ընդդիմադիր թեկնածուին. «Մեր ձևով» շարժման անդամ (տեսանյութ)
Նոյեմբեր 11 18:50 2025

Վաղարշապատում ենք և պետք է վաղարշապատցիներին կարևոր մեսիջ ուղղենք, որ պետք է մասնակցել ընտրություններին: Այս մասին ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Անդրանիկ Գևորգյանը:

«Պետք է բարձր մասնակցություն ապահովել, դա շատ կարևոր է այս պահին, և իրենց քվեն տալ, իրենց ձայնը տալ ընդդիմադիր գործչին, ընդդիմադիր թեկնածուին, ռեալ ընդդիմադիր գործչին: Մենք կանգնած ենք բոլոր այն թեկնածուների կողքին, ովքեր դեմ են ներկայիս իշխանություններին»: