Եթե անգամ բոլոր տները վերակառուցենք, եթե տուն գումար չի մտնում, մարդիկ հեռանալու են, պետք է աշխատատեղեր ստեղծել․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)


Եթե անգամ բոլոր տները վերակառուցենք, եթե տուն գումար չի մտնում, մարդիկ հեռանալու են, պետք է աշխատատեղեր ստեղծել․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Նոյեմբեր 11 18:05 2025

Եթե անգամ բոլոր տները վերակառուցենք, եթե տուն գումար չի մտնում, մարդիկ հեռանալու են։ Պետք է աշխատատեղեր ստեղծել։Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Մեր օպոնենտները մեզ փորձում են բացատրել, թե ինչ կարևոր է կրթությունը։ Իմ մեջքի հետևում դպրոցն է, որտեղ 50 տարի դասավանդել է պապս, 30 տարի, որպես ուսուցչուհի դասավանդել է տատս, աշխատել է մայրս և մեր ընտանիքի ամենօրյա պատմությունները կապված են դպրոցի հետ, քանի որ ուսուցիչների ընտանիք ենք։

 

Դպրոցը վերակառուցվել է 20 տարի առաջ և կարծում եմ կարիք չկա մեզ բացատրելու թե ինչքան կարևոր է կրթությունը, ինչքան կարևոր է դպրոցաշինությունը։ Չնայած բոլոր այս ներդրումներին, որ արել ենք մեր համայնքներում մեծ սիրով, 20 տարվա ընթացքում մեր գյուղից մարդիկ հեռանում էին, քանի որ աշխատանք չկա։

Նույնը սպառնում է Հայաստանի բոլոր գյուղերին։ Եթե անգամ բոլոր տները վերակառուցենք, եթե տուն գումար չի մտնում, մարդիկ հեռանալու են։ Դրա պատճառը աշխատատեղերն են, որի վրա պետք է աշխատել առաջին օրվանից։ Շատ արագ արդյունքներ կլինեն։ 1,2,3 տարվա ընթացքում գործազրկության ճնշումը կնվազի համայնքների վրայից»,- նշել է Կարապետյանը։