Արդյո՞ք նորմալ է Ադրբեջանի ԱԳ նախարարի ասածները ՀՀ քաղաքական դաշտում օգտագործելը. Ռուբինյան


Արդյո՞ք նորմալ է Ադրբեջանի ԱԳ նախարարի ասածները ՀՀ քաղաքական դաշտում օգտագործելը. Ռուբինյան
Նոյեմբեր 11 17:37 2025

Եթե դուք մտածում եք, որ ԼՂ իշխանությունները նոր էին և բան չէին կարող անել, ապա դուք 30 տարի էիք իշխանության, մենք՝ 1.5 տարի, ինչու էիք մեզ մեղադրում 44-օրյա պատերազմի հետ կապված որևէ բանի հետ, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Նա, դիմելով ընդդիմությանը, հետաքրքրվեց՝ արդյո՞ք նորմալ է Ադրբեջանի ԱԳ նախարարի ասածները ՀՀ քաղաքական դաշտում օգտագործելը.«Եթե նորմալ է, ես էլ կարող եմ մեջբերել Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի ասածը՝ Ադրբեջանը հասկացավ, որ խնդիրը խաղաղ ճանապարհով չի լուծվի և պետք է խնդիրը լուծել «Ռամբուեի» հանդիպումից հետո՝ 2004 թվականին։ Բայց ես հո աննորմալ չեմ, դա բերեմ և մեր քաղաքական դաշտում որպես փաստարկ օգտագործեմ։ Ես ինչպես կարող եմ Ադրբեջանի որևէ պաշտոնյայի ասածն օգտագործեմ իմ համաքաղաքացու հետ, նույնիսկ եթե այդ համաքաղաքացին ոչ բարով Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն է»։

Ռուբինյանը ընդդիմադիրներին խորհուրդ տվեց ելույթ ունենալուց մի փոքր մտածել։