Ադրբեջանը հերթական պահանջներն է ներկայացրել հայկական կողմին. Գառնիկ Դանիելյան


Ադրբեջանը հերթական պահանջներն է ներկայացրել հայկական կողմին. Գառնիկ Դանիելյան
Նոյեմբեր 11 13:12 2025

Ենթադրություններ ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջներն է ներկայացրել հայկական կողմին. լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Դրա մասին Նիկոլ Փաշինյանն անոնս է արել՝ ասելով, որ ՀՀ տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Այսինքն՝  հերթական զիջումների նախապատրաստական փուլն է»,-ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարությունները, որոնք առնչվում էին անկլավներին․ «Նա ասել էր, որ անկլավների հետ կապված իրավական հիմք չկա, ինչը միանշանակ ճիշտ է, բա ի՞նչ տարածքների մասին է խոսքը»։

Ըստ նրա, Ադրբեջանը հայկական տարածքները հետ վերադարձնելու մտադրություն չունի և դրանք միակողմանի զիջումներ կլինեն։