«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ


«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Նոյեմբեր 11 11:10 2025

«Աստղիկ» բժշկական կենտրոնում երեկ գիշերը մահացած նորածնի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով»,–Aysor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նշենք, որ  «Արմլուրը» գրել էր, որ նոյեմբերի 10–ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որն ունեցել է ծննդաբերական ցավեր։ Մի քանի ժամ հետո բժիշկները ծննդկանի հարազատներին ասել են, որ նորածինը մահացել է։

Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին։