Նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ Թբիլիսյան խճուղու 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աիդա Ա․-ն դանակահարել է մորաքրոջը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Արմենուհի Բ․-ին։
Աիդա Ա․-ն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ նախկինում ունեցած կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Թբիլիսյան 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում դանակով հարվածել է Արմենուհի Բ․-ի նստատեղին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը տեղափոխվել է «Երևան» Բժշկագիտական կենտրոն՝ «ձախից նստային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։
Թբիլիսյան խճուղու «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանшկահարել է 57-ամյա մորաքրոջը










